Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանը լիովին պատրաստ չէ ամառային թայֆուններին եւ  մոտեցող  «ցյու» սեզոնին («սալորային անձրեւներ»), հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով ճապոնական «Սանկեյ» թերթին:

ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերության մասնագետները մտադիր են էնգաբլոկները պատել պոլիէթիլենային շերտով, սակայն դրա արդյունավետությունը անհայտ է:

Հաղորդվում է, որ տեղատարափ անձրեւները կարող են նպաստել ռադիոակտիվ ջրի դուրս թափանցմանը, իսկ թայֆունները կարող են վնաս հասցնել ԱԷԿ-ի օբյեկտներին:

«Ամառային կայծակի հարվածներից սնուցման աղբյուրների անջատման վտանգ կա, ուժեղ թայֆունները կարող են վնասել պոլիէթիլենային ծածկերը», - հայտարարել է TEPCO-ն:

Էներգաբլոկների պատերի հաստությունը մոտ մեկ մետր է, սակայն առաջին, երրորդ եւ չորրորդ էներգաբլոկների տանիքները վնասվել էին մարտի 11-ի աղետին հաջորդած պայթյուններից: