Ստեղծված օրհասական իրավիճակում ես, որպես ՀՀ քաղաքացի եւ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, պարտավորված եմ հայտարարել հետեւյալը. Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եւ հայկական պետականության գոյությունը հարցականի տակ դնող այս խայտառակ, հակահայ փաստաթուղթը չի կարող իրավական որևէ ուժ ունենալ, քանզի այն ստորագրվել է հայ ժողովրդից, հանրությունից թաքուն, առանց որևէ մեկի կարծիքը լսելու ու որոշումը կայացվել է առանց քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի հետ խորհրդակցելու: Այս մասին ասվում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի կողմից արված ֆեյսբության գրառման մեջ:

«Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն միահամուռ ու հստակ գնահատական տալ կատարվածին, այլեւ կանխել քաղաքացիական պատերազմը, որը հստակ ուրվագծվում է, հատկապես երկրի վարչապետի պաշտոնը դեռևս պահպանող անձի վերջին հայտարարությունների ֆոնին:

Անհրաժեշտ է անցկացնել քաղաքական խորհրդակցություններ քաղաքական բոլոր ուժերի հետ, որպես արդյունք հստակ գնահատական տալ կատարվածին, ինչպես նաեւ նախաշնել այս ճակատագրական ճգնաժամից դուրս գալու ուղիներ»,- նշվում է հայտարարության մեջ: