Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ.
«Ինչպես բազմիցս քննարկել ենք ձեզ հետ, երբ դուք փոխնախագահի պաշտոնն էիք զբաղեցնում, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Ընթացիկ գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները, որոնց հետ մենք բախվում ենք, մեզնից պահանջում են մեր հարաբերությւոնների զարգացում եւ ամրապնդում, որոնք կապված են ընդհանուր շահերից եւ արժեքներից:
Հաստատում եմ ԱՄՆ-ի վարչակազմի հետ սերտորեն համագործակցելու վճռականությունը, եւ հավատում եմ, որ երկու երկրների միջեւ սերտ համագործակցությունն ու միությունը հետագայում եւս կնպաստեն ամբողջ աշխարհում խաղաղությանը»:





























