Նոր Զելանդիայի վարչապետ Ժասինդա Արդերնը դեռ շարունակում է պլանավորել իր հարսանիքը, սակայն օրը դեռ նշանակված չէ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք որոշ ծրագրեր ունենք, դրանք մի քիչ փոփոխվել են: Գուցե մենք ստիպված լինենք կիսվել մեր որոշ ծրագրերով ընտանիքի եւ ընկերների հետ` նախքան այդ մասին հայտարարելը»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է վարչապետը:
40-ամյա Արդերն նշանադրվել է 44-ամյա հեռուստահաղորդավար Քլարկ Գեյֆորդի հետ: Նրանք մեծացնում են իրենց 2 տարեկան դստերը:
Հոկտեմբերին Արդերնի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը հաղթանակ տարավ երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններում` այդպիսով երկարացնելով իր պաշտոնավարման ժամկետը Նոր Զելանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում:





























