Հավանական է, որ Երեւանում զանգվածային ցույցերը կավարտվեն ինչպես վարչապետի, այնպես էլ խորհրդարանի վերընտրմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի իրենց ծանոթ ամբոխի ճնշման տակ: Այս մասին խոսում են շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները, Politobzor-ում «Ռուսաստանը վճռական քայլ է կատարել Ղարաբաղում, իսկ մնացածը «ձեռքերը լվացել են»» վերնագրով իր հոդվածում գրում է Նիկոլայ Գրիցայը:

Դեմքը պահպանելու ակտ

«Միամտություն է կարծել, թե Ղարաբաղում հակամարտության մեջ դրվել է երկարաժամկետ «վերջակետ», ավելի ճիշտ՝ դրվել է ստորակետ հրադադարի մասին միջանկյալ փաստաթղթում: Չափից դուրս շատ դժգոհողներ կան. Մոսկվան պահպանել է դեմքը Բաքվի թույլտվությամբ (փաստացի, Անկարայի)՝ ստանալով անօգուտ, սակայն «խաղաղապահի» պատվավոր տիտղոս, իսկ Հայաստանը «խաղաղ» կորցրել է այն, ինչը վաղը կարող էր կորցնել՝ ավելի շատ արյուն թափելով: Իսկ դաշնակիցների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, ապահովել է «ընդամենը» հաղթանակ:

Այնպես որ, Կովկասում, առավել եւս՝ Լեռնային Ղարաբաղում, «էպոպեան» դեռ չի ավարտվել: Այդ պատճառով Երեւանում բողոքի ցույցերը կանխատեսելի էին եւ ակնհայտ հետեւանք:

Ռուս խաղաղապահները

Մինչ այժմ լուծված չէ խաղաղապահների կոնտինգենտի մասին հարցը: Կրեմլի հաղորդմամբ՝ առաքելությանը մասնակցում է բացառապես ռուսական կոնտինգենտը: Բաքուն եւ Անկարան պնդում են, որ Թուրքիան եւս պետք է մասնակցի եւ ապահովի շփման գծում անվտանգությունը:

Եվ, ի դեպ, Մոսկվան արդեն զիջումների է գնացել՝ չնայած սեփական հայտարարություններին: 3 օր հերքելուց հետո խոշոր լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Թուրքիան եւ Ռուսաստանը խաղաղության պահպանումը վերահսկելու հարցով համատեղ համակարգող կենտրոն են ստեղծում: Սակայն այդ մասին խոսում է բացառապես Անկարան:

Հարկ է նշել, որ զինված հակամարտության լուծման գործում բազմիցս դեր է ունեցել Ռուսաստանը: Ինչպես ասում են քաղաքագետները, թեժ կետերում խաղաղություն են հաստատում ռուս խաղաղապահները: Ցանկալի չէ, որպեսզի դա լինի ռուսական արյամբ: Այդ կապակցությամբ Ռուսաստանը վճռական քայլ է կատարել Ղարաբաղում, իսկ մնացածը (այդ թվում այսպես կոչված Մինսկի խմբի մասնակիցները) «ձեռքերը լվացել են»»,-գրում է հոդվածի հեղինակը: