Ավելի քան 30 ոստիկան է վիրավորվել չորեքշաբթի Լեհաստանի մայրաքաղաքում ազգայնականների երթի ժամանակ, այսօր լրագրողներին հայտնել է Վարշավայի ոստիկանության գլխավոր պարետի պաշտոնական ներկայացուցիչ Սիլվեսթր Մարչակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երեկ վիրավորվել է 35 ոստիկան»,- ասել է Մարչակը։
Նա հստակեցրել է, որ մի քանի ոստիկաններ ծանր են վիավորվել, մասնավորապես ստացել են աչքերի եւ գլխի վիրավորումներ։
Չորեքշաբթի Վարշավայում ընթացել էր «Անկախության երթ», որը կազմակերպել էին ազգայնական շարժումները։ Երթն անցկացվել է, չնայած Վարշավայի իշխանությունների արգելքին, որը հաստատվել էր դատական երկու ատյաններով։ Երթի ժամանակ մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա, նրանց վրա քարեր եւ ճայթռուկներ նետել, իրենց ճանապարհին Ազգային մարզադատի մոտ բնակարան հրկիզել շենքում, որտեղ գործում է կորոնավիրուսով պացիենտների համար ժամանակավոր հոսպիտալը, արգելափակել են շտապօգնության մեքենաների երթեւեկությունը։ Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ եւ հարթափող զենք։




























