Հյուսիսային Կորեան ԱԷՄԳ-ը արեւմտյան երկրների «սրնգի տակ պարող խամաճիկ» է անվանել, հաղորդում է AP-ը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին Փհենյանի միջուկային գործունեությունն անվանել է «խորապես ցավալի» եւ Անվտանգության խորհրդի բանաձեւերի «բացահայտ խախտում»:
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Սոնգը ԱԷՄԳ-ին մեղադրել է որպես միջազգային կազմակերպություն «անկողմնակալության եւ օբյեկտիվության» բացակայության մեջ եւ այն բանում, որ նա «ոչ այլ ինչ է, քան արեւմտյան երկրների քաղաքական գործիք»: «Ես կցանկանայի մեկ անգամ եւս պարզաբանել, որ ԿԺԴՀ-ն երբեք գործ չի ունենա ԱԷՄԳ-ի հետ, քանի դեռ այն հավատարիմ չէ իր գործունեության համար կարեւոր անկողմնակալությանը եւ օբյեկտիվությանը եւ մնում է ԿԺԴՀ-ի թշնամական ուժերի սրնգի տակ պարող խամաճիկ»:
ԱԷՄԳ-ի տեսուչները չեն կարողացել այցելել Հյուսիսային Կորեա այն պահից, երբ Փհենյանը նրանց վտարել է 2009թ.։
Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ը վերահսկում է Հյուսիսային Կորեայի միջուկային գործունեությունը` օգտագործելով արբանյակային պատկերներ եւ բաց աղբյուրների տեղեկատվությունը, եւ նշել է, որ «գործակալությունը ամրապնդում է իր պատրաստակամությունը` խաղալու իր կարեւոր դերը ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի ստուգման գործում»:





























