Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին եւ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին շնորհավորել է նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Մենք հարգում ենք ամերիկացիների ընտրությունը: Մենք շնորհավորում ենք պարոն Բայդենին եւ տիկին Հարիսին»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները կորոշվեն օրենքին եւ ԱՄՆ ընթացակարգերին համապատասխան»,-հավելել է նա:




























