Թուրքիային ավելի հստակ հասկանալու համար պետք է նայել երկրի հետախուզության ղեկավարին, այլ ոչ թե դիվանագետներին, գրում է Մայքլ Ռուբինը National Interest-ում իր հոդվածում:

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները հաճախ պատրաստ էին արդարացնել Թուրքիայի եւ այլոց գործողությունները: Սակայն այնպիսի մարդիկ, ինչպիսին է Թուրքիայի ազգային հետախուզական վարչության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը,  բացահայտում են երկրի իրական մտադրությունները:

ԱՄՆ-ում ուսում ստացած Ֆիդանը երկար տարիներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մտերիմ դաշնակիցն էր: Նա մինչեւ 2010 թվականը MIT ղեկավար նշանակվելը, եղել է այդ ժամանակվա վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը: 2015-ին հրաժարական է տվել:

Ֆիդանը Իրանի երկրպագուն է եւ փորձում է իր ազդեցությունն ունենալ՝ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները խզելու համար: 2013-ին իսրայելական հետախուզության աշխատակիցները Ֆիդանին մեղադրել էին լրտեսական ցանց բացահայտելու մեջ, որը նրանք օգտագործել էին Իրանի դեմ, հավանաբար, Գազայի նավատորմի հետ կապված միջադեպի համար վրեժի նպատակով:

Ֆիդանը նաեւ վերահսկել է Սիրիայում «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումներին զենքի հոսքն ու աջակցել ԻՊ-ին: Այդ օրինակները ցույց են տալիս, որ Ֆիդանը «Թուրքիայի իրական դեմքն է ավելի շատ, քան այն կերպարը, որը ստեղծվել է Ստամբուլ Կոնգրեսի պատվիրակության այցի կամ Թուրքիայի վարչապետարանում կոկտեյլային երեկույթների ժամանակ»: