Գոհաբանության օրը Կանադայում ընդամենն անցած ամիս էր, եւ երկիրն արդեն տուժում է կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի հետեւանքներից, հայտնում է CNN-ը:

Այժմ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ Սուրբծննդյան տոնակատարությունը վտանգի տակ է:
Կանադայում Գոհաբանության օրը նշվել է այս տարվա հոկտեմբերի 12-ին, իսկ տոնի առթիվ ընտանեկան մեծ հավաքույթները վարակման դեպքերի, զանգվածային հոսպիտալացման եւ մահվան դեպքերի աճի են հանգեցրել:

Այժմ հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները նախազգուշացնում են, որ առողջապահական համակարգը չի կարող հաղթահարել նույնի կրկնությունը սուրբծննդյան տոներին:

Այս կապակցությամբ ելույթ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով իր քաղաքացիներին հորդորել է կրճատել շփումների քանակը:

«Ձեր շփումների կրճատումը, ձեր հավաքների կրճատումը ամենակարեւորն է դառնում: Եվ առաջիկա օրերին եւ շաբաթներին մենք կորոշենք` ինչ անել սուրբծննդյան տոների հետ»,- ասել է Ջասթին Թրյուդոն: