Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մտադիր է դատի տալ Cadbury շոկոլադի արտադրության ընկերությանը` իր անունը գովազդում օգտագործելու համար:
Ըստ The Daily Mail-ի` ընկերության գովազդում շոկոլադի պատկերից շաղ են գալիս ադամանդներ` կազմելով «Move over Naomi, there`s a new diva in town» («Առաջ գնա Նաոմի, քաղաքում նոր գեղեցկուհի կա») արտահայտությունը:
Քեմփբելը հայտարարել է, որ շոկոլադի հետ համեմատությունը վիրավորում է ոչ միայն իրեն, այլ բոլոր սեւամորթներին: Kraft Foods ընկերությունը, որի դուստր ձեռնարկությունն է Cadbury-ը, ներողություն է խնդրել եւ խոստացել է հանել վիրավորական գովազը:



























