Թուրք համասեռամոլ նախկին մրցավարը դիմել է Ստամբուլի դատարան: 35-ամյա Հալիլ Իբրահիմ Դինջդաղը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրել է լրատվամիջոցներին իր սեռական կողմնորոշման եւ դրա պատճառով բանակից ազատվելու մասին տեղեկություններ տրամադրելու մեջ: Տվյալ փաստը հանգեցրել էր նրան, որ նախկին մրցավարը սկսել էր սպառնալիքներ ստանալ:
Դինջդաղը, ով մրցավար էր աշխատել 14 տարի Թուրքիայի երկրորդ լիգայում, դատարանին հայտնել էր, որ իր աշխատանքի եւ մասնավոր կյանքի իրավունքը խախտվել է, եւ պահանջել է վերադարձնել աշխատանքը, նաեւ 69 հազար դոլարի չափով փոխհատուցում, հաղորդում է Reuters-ը:




























