ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել է Al Arabiya-ի տված հարցազրույցում, որ մյուս արաբական երկրները նույնպես կմիանան Իսրայելի հետ խաղաղ համաձայնագրեր կնքելու գործընթացին:
«Ես համոզված եմ, որ մյուս պետությունները կմիանան այն գործընթացին, որով անցել են Էմիրատները, Բահրեյնը եւ Սուդանը, եւ կճանաչեն Իսրայելի օրինական տեղը պետությունների շրջանում: Նրանք կանեն դա, քանի որ դա ճիշտ քայլ կլինի իրենց ժողովրդի համար իրենց երկրի բարգավաճման եւ անվտանգության նպատակով»,-ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ դա կլիներ անհնարին առանց ԱՄՆ մասնակցության եւ առաջնորդության:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը փորձում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ միեւնույն ժամանակ դիտարկելով Իրանի սպառնալիքը՝ նաեւ նշելով, որ տարածաշրջանում երկրները գիտակցել են Իրանի ներկայացրած համընդհանուր սպառնալիքը:





























