ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանների թիմը շաբաթ պաշտոնապես դիմել է Ջորջիա նահանգում ընտրողների ձայների վերահաշվարկի համար, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ այս կամ այն թեկնածուի քարոզարշավի ներկայացուցիչներն իրավունք ունեն դիմել ձայների վերահաշվարկի համար, երբ թեկնածուների ձայների հաշվարկի միջեւ տարբերությունը 0,5 տոկոսի սահմանում է:
«Մենք կենտրոնացել ենք Ջորջիա նահանգի եւ ԱՄՆ սահմանադրության բոլոր օրենքների շրջանակում ապահովել դա, որպեսզի յուրաքանչյուր օրինական ձայնը հաշվվի: Նախագահ Թրամփը եւ նրա քարոզարշավի ներկայացուցիչները շարունակում են խնդրել Ջորջիա նահանգում ձայների ազնիվ վերահաշվարկի մասին, որը պետք է ներառի ստորագրությունների համադրությունն ու մյուս կենսական կարեւորություն ունեցող երաշխիքները»,-նշվում է ԱՄՆ նախագահի ընտրական քարոզարշավի հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ ձայների վերահաշվարկը կսկսվի հաջորդ շաբաթ:
Անցած շաբաթ ձայների վերահաշվարկի արդյունքում Ջո Բայդենը ճանաչվել էր ընտրություններում հաղթող՝ հավաքելով ընտրողների 12 670 ձայները, կամ մեկ քառորդ տոկոսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել էր շուրջ 900 ձայն առաջին վերահաշվարկից հետո, երբ չորս շրջաններում հայտնաբերվել էինչհաշվված քվեաթերթիկներ:





























