Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ում վերջնական ներքաղաքական հակազդեցություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ուզում եմ հավաստիացնել ձեզ. մենք պարզապես սպասում ենք ներքաղաքական հակազդեցության ավարտին»,-ասել է Պուտինը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթողին շնորհավորելու մասին:
«Մենք հարգալից վերաբերմունք ենք տածում բոլորի նկատմամբ՝ ե՛ւ գործող նախագահ Թրամփի, ե՛ւ այդ պաշտոնի թեկնածու պարոն Բայդենի նկատմամբ»,-նշել է նախագահը:
«Մենք կաշխատենք ցանկացած մարդու հետ, որին իր վստահության քվեն կտան ամերիկացիները: Սակայն նախքան այդ պետք է կամ կողմերից մեկը ճանաչի մյուսի հաղթանակը, կամ պետք է ամփոփվեն ընտրությունների արդյունքներն ու համարվեն լեգիտիմ»,-հավելել է նախագահը:
Նախնական տվյալներով՝ Բայդենը ստացել է ընտրիչների ձայները բավարար քանակությամբ ԱՄՆ նախագահ դառնալու համար: ԱՄՆ գործող առաջնորդ Դոնալդ Թրամփը բողոքարկում է ընտրությունների արդյունքները դատարաններում, որոնք դեռեւս չեն պատրաստվում անցնել նրա կողմը:





























