ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարություն է տարածել, որում բացատրել է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու պատճառները, որն ավելի վաղ կնքվել էր Ռուսաստանի հետ:
«Այսօր լրանում է վեց ամիսն, ինչ ԱՄՆ-ը ծանուցել է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու որոշման մասին: Մենք այլեւս այդ պայմանագրի մասնակից չենք, որը Ռուսաստանը տարիներ շարունակ կոպտորեն խախտել է: Նախագահը երբեք չի դադարել Ամերիկան համարել առաջնահերթ՝ դուրս գալով հնացած պայմանագրերից եւ համաձայնություններից, որոնք օգուտ են բերել մեր հակառակորդներին՝ ի վնաս մեր ազգային անվտանգությանը»,-գրել է Օ’Բրայենը թվիթերյան էջում:
(1/2) “Today marks six months since the United States submitted our notice of withdrawal from the Treaty on Open Skies. We are now no longer a party to this treaty that Russia flagrantly violated for years.
— NSC (@WHNSC) November 22, 2020





























