Անհայտ անձը կրակ է բացել Բոննի մոտակայքում գտնվող գերմանական Մեքքենհայմ քաղաքում եւ ոստիկանի է վիրավորել, փոխհրաձգության ընթացքում հանցագործը մահացել է, նշվում է տեղի ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Presse Portal-ում:

Կիրակի երեկոյան ոստիկանությունն ահազանգ էր ստացել բնակիչներից, ովքեր հայտնել էին փողոցում քաոսային հրաձգություն կազմակերպած տղամարդու մասին:

Հրաձիգը սկսել էր կրակել դեմքի վայր ժամանող իրավապահների ուղղությամբ եւ ոստիկանի էր վիրավորել: Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց: Արդյունքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի անդամների հետ փոխհրաձգության ժամանակ հարձակվողը մահացու վիրավորվել էր: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն` այլեւս ոչ ոք չի տուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետաքննությամբ սկսվել է զբաղվել դատախազությունը եւ Բոննի քրեական ոստիկանությունը: Հանցագործի ինքնությունը եւ դրդապատճառները չեն հաղորդվում: