Թուրքական  «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) Շրնաքի նահանգի Ջիզրեյի շրջանային կառույցի ղեկավար կազմն ու 150 անդամները հրաժարական են տվել եւ անդամագրվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` MHP-ի Ջիզրեյի արդեն նախկին ղեկավար Ռամազան Մունգանը նշել է, թե իրենք վաղուց էին որոշել այս քայլին դիմել եւ իրենց նպատակն իրականացավ:  Ազգայնականնների անցումը քրդական կուսակցությանը շարքերը մեծ շուքով է նշվել Ջիզրեյով` համերգով եւ հրավառություններով:

Այս քայլից հետո Ջիզրեյում «Ազգայնական շարժում» կուսակցության կառույցը փակվել է:

Նշենք, որ օրեր առաջ  «Ազգայնական շարժում» կուսակցության Վանի Բաշքալեի կառույցի ղեկավար կազմը եւս հրաժարական տվեց եւ անցավ քրդական «Խաղաղություն եւժողովրդավարություն» կուսակցության շարքերը: