Ճապոնիայի հյուսիս-արեւմուտքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չկան: Ցունամիի վտանգ նույնպես չկա:
«Կասիվաձակի-Կարիվա» ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության տվյալներով, ատոմակայանը նորմալ աշխատում է:
Մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում մի քանի վթար է տեղի ունեցել եւ ռադիացիայի արտահոսք գրանցվել:




























