Թբիլիսիում հունիսի 5-ին հոլիվուդյան ռեժիսոր Ռենի Հարլինի «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի շնորհանդեսին կմասնակցի նաեւ հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը, հաղորդում է «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, հոլիվուդյան աստղը Վրաստան դրանից կժամանի մեկ օր առաջ: Ֆիլմի շնորհանդեսից հետո Սթոունը կմասնակցի Ռուսթավելիի թատրոնում տրվելիք ընթրիքին:
Ֆիլմի շնորհանդեսի հետ կապված մայրաքաղաքում բացված կարմիրն գորգի վրայով կանցնեն ֆիլմի ռեժիսորը եւ գլխավոր դերակատար Էնդի Գարսիան:
Հիշեցնենք, որ «Օգոստոսի 5 օրը» ֆիլմը նվիրված է 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմին: Ֆիլմում Սահակաշվիլիին կմարմնավորի Էնդի Գարսիան:



























