Հայաստանում ցածր տնտեսական ակտիվությունը եւ թույլ ներքին պահանջարկը կպահպանվեն, դա պայմանավորված է ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի տարածման բարձր տեմպերի եւ անորոշության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի երրորդ եռամսյակում գրանցվել է 9,1 տոկոսով տնտեսական անկում, հիմնականում՝ ծառայությունների ոլորտում անկման հաշվին: «2021 թվականից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները կարող են դրական միջավայր ձեւավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Համաշխարհային շուկայում նկատվում են գնաճի միջումներ ինչպես հումքի, այնպես էլ պարենի շուկաներում: ԿԲ-ն կարծում է, որ արտաքին հատվածը որոշակի գնաճային ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,-հավելեց Գալստյանը:





























