Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է «Ակորդա»-յի մամուլի ծառայությունը:

Ղազախստանի ղեկավարը շնորհավորել է Ալիեւին ծննդյան օրվա առթիվ, ով դեկտեմբերի 24-ին դառնում է 59 տարեկան:

Տոկաեւը նշել է այն զգալի ներդրումը, որն Ալիեւն ունեցել է «բարեկամ Ադրբեջանի հաջող սոցիալ-տնտեսական զարգացման», ինչպես նաեւ «երկրի տարածքային ամբողջականության պահպանման գործում` ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների համաձայն:

«Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության համատեղ խնդիրները: Իլհամ Ալիեւը ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը », - ասվում է հաղորդագրության մեջ: