Թբիլիսիի գյուղատնտեսական շուկաներում տավարի մսի գնի բարձրացման պատճառով, տավարի մսի դեֆիցիտ է: Թբիլիսիի «Դեզերտիր» կոչվող տարածքում գտնվող գյուղատնտեսական շուկաներում տավարի մսի վաճառակետերը դատարկ են, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Թբիլիսիի շուկաներում 1 կգ միսը արժե 13 լարի`2600 դրամ:
Ըստ գործակալության , Թբիլիսիի տավարի մսի առեւտրականները պետությանը խնդրում են վերահսկել գները: Այդ պատճառով հունիսի 6-ին Թբիլիսիի գյուղատնտեսական շուկաների առեւտրականները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել:




























