Իսրայելի բարձր օղակներում ակնկալում են հարաբերությունների կարգավորում Իսրայելի եւ Սաուսյան Արաբիայի միջեւ 2021 թվականի վերջում, գրում է The Jerusalem Post-ը:

Այդ պնդումները հաջորդել են փոխլրացնող, երբեմն միմյանց հակասող հայտարարություններին, որոնք արել են իսրայելցի պաշտոնյաները վերջին ամիսներին:

Անցած շաբաթ հետաախուզության նախարար Էլի Քոհենը հայտարարել էր, որ սաուդցիների հետ գործարքը կարող է կնքվել առաջիկա տարվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան հունվարի 20-ը:

Նոյեմբերի 23-ին հաղորդվել էր, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուն վերջերս հանդիպել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Արավի Մոհամեդ բին Սալմանի հետ ԱՄՆ կատարած այցի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ: Նշվում է, որ, ըստ ամենայնի, այցը կայացել եւ դիտարկվել է՝ որպես հարաբերությունները զարգացնելու նախանշան, սակայն ենթադրվել է, որ դրա գաղտնիությունը կապահովվի:

Channel 12 հեռուստաալիքն իր ռեպորտաժում հաղորդել էր նաեւ, որ սաուդցիները սպասում են ԱՄՆ ընտրությունների ամփոփմանը, եւ կարող են հայտարարել հարաբերությունները կարգավորելու մասին հաղթողին՝ որպես նվեր: Սակայն հետագայում այդ տեղեկատվությունը հերքվել էր:

Այժմ՝ ԱՄՆ ընտրություններից գրեթե 2 ամիս անց, կրկին բարձր վստահություն կա, որ 2021 թվականի վերջում Իսրայելը սաուդցիների հետ գործարք կկնքի: