Ռուս սակրավորները Լաոսում վնասազերծել են ամերիկյան արտադրության կասետային ավիառումբեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Գերատեսչության տվյալներով՝ ՌԴ ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները 2020 թվականի նոյեմբերից Լաոսի Սիենգհուանգ նահանգի Տհոնգհայհին օդանավակայանի շրջանում վնասազերծել են ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված առարկաները պատկանում են ամերիկյան արտադրության  BLU-26, BLU-63 եւ BLU-3B կասետային ավիառումբերի տեսակին, ինչպես նաեւ տարբեր տրամաչափի հրետանային զինամթերքին: