Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ՆԳՆ-ին եւ ԱՆ-ին կոչ է արել ստուգել կորոնավիրուսի դեմ քաղաքական գործիչների գաղտնի պատվաստման մասին տեղեկությունը, հաղորդում է NV.ua-ն:
Շմիգալը հայտարարել է, որ իր հաշվին կպատվաստվի երկրորդ կամ երրորդ անգամ, երբ պատվաստանյութը պաշտոնապես գրանցվի:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում տարբեր արտադրողների հետ պատվաստանյութերի մատակարարման շուրջ, եւ դեռ ոչ մի պատվաստանյութ չի գրանցվել Ուկրաինայում:
«Վստահ եմ՝ ոչ մի գիտակից մարդ չի պատվաստվի անհայտ ծագման դեղամիջոցով»,-հավելել է նա:




























