Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է պարետային ժամ սահմանելու մասին, հաղորդում է NBC Washington-ը:

Պարետային ժամը կգործի չորեքշաբթի ժամը 18:00-ից մինչեւ հաջորդ օրը առավոտյան ժամը 06:00-ն:

«Պարետայի ժամի ընթացքում քաղաքապետի նշած անձանցից ոչ ոք չպետք է ոտքով քայլի, հեծանիվ քշի, վազի, անգործության մատնվի, տեղաշարժվի ավտոմեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցով ցանկացած փողոցում, այգում կամ հասարակական այլ վայրում շրջանի սահմաններում»,-հայտարարել է քաղաքապետը:

Որոշումը չի տարածվի անհետաձգելի ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա, որոնք աշխատում են կամ աշխատանքի են գնում կամ հետ վերադառնում աշխատանքից: