Պենտագոնը թույլատրել է Կոլումբիա շրջանի ամբողջ Ազգային գվարդիայի մոբիլիզացիան, այն կազմված է մոտ 1800 զինծառայողից, հաղորդում է Fox News-ը:

Մոբիլիզացիան կտեւի մի քանի ժամ, սակայն դաշնային իրավապահ մարմինները կլինեն առաջին շարքերում:

Վիրջինիայի նահանգապետը եւս Ազգային գվարդիայի մոտ 200 անդամի է ուղարկել Կոլումբիայի շրջանի քաղաքապետ Մյուրիել Բաուզերի խնդրանքով: Պենտագոնը չի մերժել հավելյալ զորքեր հատկացնելու մասին Բաուզերի  խնդրանքը:

Պենտագոնի աղբյուրները Fox News-ին հայտնում են, որ ամերիկացի զինվորականները չպետք է լինեին առաջատարի դիրքում եւ չպետք է օգտագործվեին ընտրությունների արդյունքները որոշելու համար: