ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է իր աջակիցներին, որոնք անկարգություններ են կազմակերպել Կապիտոլիումի շենքում: Նա նրանց կոչ է արել «տուն գնալ»:
«Ես գիտեմ, որ ձեզ համար ցավալի է, որ դուք վիրավորված եք: Ընտրությունները գողացել են մեզանից, եւ բոլորը գիտեն դրա մասին, հատկապես հակառակ կողմը: Սակայն մենք պետք է հիմա տուն գնանք, մեզ խաղաղություն եւ կարգուկանոն է անհրաժեշտ: Մենք չենք ցանկանում, որպեսզի որեւէ մեկը վնասվի: Սա շատ ծանր շրջան է»,-ասել է Թրամփը՝ կրկին պնդելով, որ նախագահական ընտրությունները կեղծված էին:




























