ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Կապիտոլիումի իրադարձությունների հետ կապված հանդես է եկել ուղերձով՝ տեղի ունեցածն անվանելով «աննախադեպ հարձակում ժողովրդավարության վրա», հայտնում է Fox News-ը։
«Ժողովրդավարությունը ենթարկվել է աննախադեպ հարձակման, որը տարբերվում է այն ամենից, ինչ մենք տեսել ենք այս ժամանակներում»,- նշել է նա։
«Սա հարձակում է մեր հանրապետության վրա, հարձակում է օրենքի գերակայության վրա»,- ասել է Բայդենը։
Նա դատապարտել է Կապիտոլիումի շենքում անկարգություններ կազմակերպած անձանց՝ նրանց անվանելով «անօրինությանը նվիրված էքստրեմիստների ոչ մեծ խումբ»։
«Սա այլակարծություն չէ, դա անկարգություն է, քաոս է, սա նմանվում է խռովության եւ հիմա պետք է ավարտվի»,- ընդգծել է նա։




























