ԱՄՆ ՀԴԲ հատուկջոկայինները մտել են Կապիտոլիումի շենք, ուր ավելի վաղ ներխուժել էին բողոքարարները։ Այս մասին հայտնում է NBC News–ը։
Հեռուստաընկերությունը տարածել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հատուկջոկատայիններն անցնում կոնգրեսի միջանցքով. «ՀԴԲ հատուկջոկատայինների խումբը Կապիտոլիումի համալիրում է»։
Ավելի վաղ ԱՄՆ մայրաքաղաքում հավաքված՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք և ընդհատել նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեր աշնանը կայացած ընտրությունների արդյունքում Ջո Բայդենի հաղթանակը։




























