ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անկարգություններ կատարած իր աջակիցներին կրկին կոչ է արել տուն գնալ։
«Գնացեք տուն սիրով ու խաղաղությամբ։ Այս օրը միշտ հիշեք»,– Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը։
Ընդ որում, Թրամփը նորից ընդգծել է, որ երկրում կայացած նախագահի ընտրությունները, իր կարծիքով, կեղծված են եղել։
«Այսպիսի իրադարձություններ են լինում, երբ չարակամորեն խլում են ընտրություններում հաղթանակը մեծ հայրենասերներից, որոնց այդքան երկար ժամանակ անարդարացիորեն վատ են վերաբերվել»,– կարծում է Թրամփը։




























