ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խմբակցության համակարգող Ջեյմս Կլիբերնը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների հաստատման հարցով աշխատանքները կշարունակվեն երեկոյան՝ չնայած Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած անկարգություններին։
«Ես նախկինում եւս բախվել եմ բռնության եւ ատելության։ Ինձ դրանք հետ չեն պահել այն ժամանակ, այժմ եւս չեն պահի։ Այսօր երեկոյան Կոնգրեսը կշարունակի ընտրիչների խորհրդի ձայների հաստատման շուրջ աշխատանքները»,- հայտարարել է Կլիբերնը Twitter-ում։
Ավելի վաղ Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդհատել էին նստաշրջանը այն բանից հետո, երբ ցուցարարները ներխուժել էին Կապիտոլիումի շենք։ CNN-ը, հղում կատարելով ոստիկանությանը, հաղորդում է, որ շենքի ներսում հրաձգության հետևանքով կին է զոհվել։




























