Պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որը հրահրվեց գործող նախագահի կողմից, ով շարունակում էր անհիմն ստել օրինական ընտրությունների արդյունքների մասին, որպես մեծ ամոթի պահ մեր երկրի համար: Այս մասին հայտարարել է նախկին նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է BBC-ն:
«Բայց մենք կխաբեինք մեզ, եթե դա որպես բացարձակ անակնկալ ընկալեինք»,- հավելել է նա` հայտարարելով, որ հանրապետականների «հեքիաթները» եւ դրանք «ուղեկցող մեդիա էկոհամակարգը» մոլորության մեջ են գցել իրենց հետեւորդներին ընտրությունների արդյունքների հետ կապված: «Այժմ մենք տեսնում ենք հետեւանքները, որոնք կատաղի փոթորկի վերածվեցին»,- ասել է Օբաման:
Իսկ ըստ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի` այսօրվա հարձակումն «ավելի քան չորս տարվա թունավորման քաղաքականության հետեւանք է, որը դիտավորյալ կերպով ապատեղեկատվություն էր տարածում, անվստահություն էր սերմանում եւ միմյանց դեմ էր հանում ամերիկացիներին»: «Խայծը վառվեց Դոնալդ Թրամփի եւ նրա ամենամոլի համախոհների կողմից, այդ թվում` որոշ կոնգրեսականների` պարտված ընտրությունների արդյունքները չեղարկելու համար»,- ասել է Քլինթոնը:- Ընտրություններն ազատ էին, հաշվարկն` արդար, արդյունքը` վերջնական»:




























