ԱՄՆ Կոնգրեսի շենքում հրազենային վնասվածքից մահացած կինը նախկինում ծառայել էր ԱՄՆ Ռազմաօդային ուժերում: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Նրա տվյալներով՝ մահացածի անունը Էշլի Բեբիթ է: Նա ապրում էր Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում: Բեբիթը ԱՄՆ ՌՕՈՒ-ում ծառայել է մոտ 14 տարի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բեբիթը վիրավորվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Մի քանի ժամ անց նա մահացել է: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ իշխանությունները հետաքննում են միջադեպը:
ԱՄՆ Կոնգրեսի շենքը չորեքշաբթի օրը շրջափակվել էր ոստիկանության կողմից՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները փորձել են գրոհել այն: Ի վերջո նրանց հաջողվել է ներս մտնել: Օրենսդիրներին տարհանել են անվտանգ վայրեր: Դեպքի վայր են ուղարկվել ՀԴԲ հատուկ ջոկատներ:




























