Նախկին նախագահ Զիմի Քարթերն ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններն «ազգային ողբերգություն» է անվանել` նշելով, որ աղոթում է իշխանության խաղաղ փոխանցման համար:

«Սա ազգային ողբերգություն է, այլ ոչ թե մեր ազգը»,- նշել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը Twitter-ում Քարտեր կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

Նա նշել է, որ «մտահոգված է այսօր ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ»: «Ես գիտեմ, որ մարդիկ կարող են միավորվել ՝ անդունդից հեռու գնալու եւ մեր երկրի օրենքները խաղաղորեն պաշտպանելու համար, եւ մենք դա պետք է անենք»,- հավելել է Քարթերը: «Մենք միանում ենք մեր համաքաղաքացիներին իշխանության խաղաղ փոխանցման համար աղոթքներում, ինչպես մենք անում ենք դա ավելի քան երկու հարյուրամյակ»: