17 դեմոկրատ կոնգրեսական նամակ է հղել փոխնախագահ Մայք Փենսին՝ կոչ անելով գործադրել 25-րդ փոփոխությունն ու հեռացնել նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո:

«Խորը ցավով մենք գրում ենք ձեզ միջադեպից հետո, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կապիտոլիումում: Երբ դուք նախագահել եք ԱՄՆ Սենատում, նախագահ Թրամփի զայրացած կողմնակիցները ձեռնարկել են ապստամբության փորձ, որպեսզի դադարեցնեն ընտրված նախագահ Բայդենի հաղթանակի վկայությունը»,-գրել է օրենսդիրները:

ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը հնարավորություն է ընձեռում փոխնախագահին եւ կառավարությանը հեռացնել գործող նախագահին, որը չի կարող կատարել իր լիազորություններն ու պարտականությունները:

«Անգամ իր տեսաուղերձում այսօր նախագահ Թրամփը ցուցադրել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունի եւ դեռեւս չի կարող ընդունել 2020 թվականի արդյունքները»,-գրել են պատգամավորները: «Հանուն մեր դեմոկրատիայի՝ մենք հորդորում ենք ձեզ կիրառել 25-րդ փոփոխությունն ու սկսել իշխանությունից նախագահ Թրամփին հեռացնելու գործընթացը: Նախագահը դարձյալ ցուցադրում է, որ չի ցանկանում պաշտպանել մեր դեմոկրատիան եւ կատարել իր պարտավորությունները»: