Բիթքոինի գինը կտրուկ աճել է Վաշինգտոնում անկարգությունների ֆոնին: Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի կողմնակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք, կրիպտոարժույթը նախ թարմացրեց իր բոլոր ժամանակների բարձր ցուցանիշները` հատելով 36 000 ԱՄՆ դոլարի նշագիծը մեկ բիթքոինի համար, իսկ ավելի ուշ, ըստ աճուրդների տվյալների, գինը գերազանցել է 37 000 ԱՄՆ դոլարը, գրում է Forbes-ը:
Ըստ Coindesk-ի` առավոտյան ժամը 6:29-ին բիթքոինի գինն աճուրդներին 37.627 դոլար էր: Հունվարի 6-ին բիթքոինի գինն աճուրդներին արդեն թարմացրել է իր պատմական առավելագույնը` հասնելով 35.000 դոլարի: 2020-ի դեկտեմբերի կեսերին կրիպտոարժույթը պատմության մեջ առաջին անգամ հատեց $ 20,000-ի սահմանը: Հունվարի 2-ին բիթքոինի արժեքը աճել էր 30.000-ից էլ բարձր, իսկ ապա` մինչեւ 33.000 դոլար, իսկ հաջորդ օրը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 34.000 դոլարը: Սակայն արդեն երկուշաբթի կրիպտոարժույթի գինն իջել էր ավելի քան 13 տոկոսով եւ կազմել մոտ 29.000 դոլար: Հունվարի 5-ին` ժամը 14:03-ին, բիթքոինի արժեքը, Coindesk-ի տվյալներով, 31.409 դոլար էր:
Բիթքոինի արժեքի աճի վերջին ալիքը սկսվել էր 2020-ի սեպտեմբերին: Անցած 4 ամսվա ընթացքում դրա ցուցանիշն աճել էր ավելի քան 260 տոկոսով` անցյալ տարվա մարտին գրանցված 840 տոկոսի համեմատ:




























