Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Facebook-ի հայտնվելը կապել է Կապիտոլիումի շենքի մոտ տեղի ունեցած բռնությունների հետ, գրում է BI-ն:
Կոնգրեսը չորեքշաբթի հանդիպել էր` հաստատելու ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունից եւ ընտրակեղծիքների մեջ մեղադրանքներից ոգեւորված նրա կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումը: Զոհվել էր չորս մարդ:
Այդ գիշեր Մասկը մեմ էր տարածել, որն անկարգությունները կապում էր Facebook-ի հետ: Մեմի վրա դոմինոյի նման շարված սալիկների լուսանկար էր: Ամենափոքր սալիկը, որը մյուսների ընկնելու պատճառ է դառնում, «Կամպուսում կանանց գնահատման վեբ կայք» է կոչված Հարվարդի համալսարանի ուսանողների կողմից Facebook-ի ստեղծման կապակցությամբ:
Ամենամեծ սալիկի վրա The New York Times Magazine-ի գլխավոր ազգային թղթակից Մարկ Լեյբովիցի գրառումն էր, որում ասվում էր. «Կապիտոլիումը, կարծես, վիկինգների գլխարկով տղամարդու վերահսկողության տակ է»: Լեյբովիչի մեկնաբանությունում հիշատակվում է Ջեյք Անջելին` QAnon-ի հայտնի ինֆլյուենսերը, ով ստացել է «Q-շաման» անվունը, որի լուսանկարը վիրուսային էր դարձել չորեքշաբթի օրը, երբ նա ներխուժել էր շենք մորթյա սաղավարտով, վիկինգների ոճի եղջյուրներով ներխուժեց:
Վերջին ամիսներին սոցիալական մեդիայի հարթակներն ավելի ու ավելի հաճախ են քննադատության ենթարկվում ապատեղեկատվություն տարածելու համար, այդ թվում` Թրամփի կողմից:
Մասկն արդեն երկար տարիներ քննադատում է Facebook-ը: Փետրվարին նա մարդկանց հորդորում էր ջնջել իրենց ֆեյսբուքյան էջերը` հարթակը «զզվելի» անվանելով, իսկ մայիսին նա Twitter-ում գրել էր` «Facebook-ը զզվելի է»:
Չորեքշաբթի Մասկը, ի տարբերություն բիզնեսի այլ ղեկավարների, չէր դատապարտել խռովարարներին եւ դեմ չէր արտահայտվել բռնություններին:




























