Պակիստանի զինվորականները հայտարարել են հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին, որն ունակ է սովորական մարտագլխիկ տանել մինչեւ 140 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է Reuters-ը:

«Ֆաթհ-1» անվանումը ստացած զենքային համակարգը պակիստանական բանակին «թշնամական տարածքի խորքում թիրախները ճշգրիտ կերպով խոցելու հնարավորություն կտա»: Հայտարարության մեջ նշվում է, որ Նախագահ Արիֆ Ալվին, վարչապետ Իմրան Խանը եւ ռազմական ղեկավարությունը շնորհավորում են գիտնականներին եւ ռազմական անձնակազմին «հաջող» թռիչքային փորձարկման կապակցությամբ:

Պակիստանը միջուկային տերություն է դարձել 1998-ին, երբ ստորգետնյա միջուկային փորձարկումներ անցկացրեց ի պատասխան իր մրցակից եւ հարևան Հնդկաստանի կողմից իրականացված փորձարկումներին: