Ամերիկյան SpaceX ընկերությունը Falcon 9 կրող հրթիռ է արձակել՝ կապի թուրքական Turksat 5A արբանյակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայնից մեկնարկը տեղի է ունեցել ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով 21:14-ին: Ակնկալվում է, որ արբանյակը կսկսի գործել այս տարվա երկրորդ կեսին:
Ըստ Anadolu գործակալության՝ հինգերորդ սերնդի արբանյակը կշահագործվի 30 տարի: Դրա օգնությամբ հեռուստատեսային հեռարձակման ծառայություններ կմատուցվեն Թուրքիայում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ մի շարք այլ տարածաշրջաններում:




























