Թուրքիայ մի քանի քաղաքացու նկատմամբ հետաքննության է հայտարարվել` ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին ճաղատ անվանելու համար, հայտնում է Cumhuriyet թերթը:

2020 թվականին հետաքննություն էր սկսվել փաստաբան Թուգայ Բեքի դեմ, ով Սոյլուին «ճաղատ» էր անվանել: Բեքին մեղադրանք էր առաջադրվել «քաղաքացիական ծառայողին վիրավորելու» համար: Սակայն դատախազը հայտարարել էր հետաքննության դադարեցման մասին:

Ըստ թերթի` Բեքի հաճախորդներից մեկի նկատմամբ լրացուցիչ հետաքննություն էր սկսվել նույնպես Սոյլուին ճաղատ անվանելու համար:

Պարզվել էր, որ #sensuskel հեշթեգով տեղադրված հաղորդագրությունները (լռիր, ճաղատ) հետաքննության առարկա են դառնում, որոնք հայտնաբերվում են «վիրտուալ պարեկ»-ի կողմից:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում էջերին հետեւում էին ոստիկանության կիբեռհանցագործությունների վարչությունը եւ դրա մասնաճյուղերը:

«Փաստը, որ նույնիսկ ներքին գործերի նախարարին «ճաղատ» անվանելը կարող է հետաքննության առարկա դառնալ, հստակ վկայում է այն մասին, թե որքանով են նեղացել կարծիքի արտահայտման ազատության սահմանները», - ասել է Բեքը: