Թուրքիան դեռ չի պատրաստվում պայմանագիր կնքել սեփական օդուժի համար Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (ՊԱՎ) գրասենյակի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ մենք կենտրոնանում ենք ազգային ռազմական ինքնաթիռների նախագծի վրա եւ արագացնում դրա իրականացումը: Hurjet-ը (տեղական ինքնաթիռ) նույնպես զարգացման որոշակի հնարավորություններ ունի: Այնպես որ, դրա փոխարեն այլ բան գնելու հարց դրված չէ: Ավելի վաղ մենք շատ ենք խոսել Սու-35-ի մասին, մենք դիտարկել ենք այդ առաջարկը»,- Դեմիրին է մեջբերում Անատոլիական գործակալությունը: ՊԱՎ-ի ղեկավարը նշել է, որ «երկիրը առանց հետ նայելու առաջարկին չի համաձայնի»:
Նրա խոսքով՝ իշխանությունները ուշադիր գնահատում են, թե ինչ է յուրաքանչյուր «առաջարկ Թուրքիային տալիս, որքան մեծ է դրանում երկրի մասնակցությունը», օրինակ՝ մեքենաների արտադրության եւ հագեցման մեջ: «Մենք ուսումնասիրում ենք այս բոլոր գործոնները եւ քննարկում ենք այն տարբերակները, որոնք առավելագույնս համապատասխանում են մեր ազգային շահերին: Բայց այս պահին չեմ կարող ասել, որ հաստատ ինչ-որ բան կա (ինքնաթիռ գնելու որոշում): Մեր հիմնական նպատակը ազգային ռազմական ինքնաթիռների եւ Hurjet-ի նախագիծն է »,- ասել է նա:




























