Հայ-թուրքական սահմանի բացման բարդությունն այն է, որ այս հարցը կախված է Թուրքիայից, որը Հայաստանից պահանջում է իր ժամանակակից սահմանների ճանաչում: Այս մասին հունվարի 12-ին առցանց քննարկման ժամանակ ասաց «Սիվիլնեթ» պարբերականի քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում փակ հայ-թուրքական սահմանը էլ՛ ավելի մեծ վնաս կբերի, քան բացը, եւ քանի դեռ դա այդպես է, եւ քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը, դժվար է խոսել Հայաստանի զարգացման լուրջ հեռանկարների եւ ինքնիշխանության մասի վերականգնման մասին:
«Երբ դու կապիտուլյացիա ես ենթարկվել, դու բանակցություններ չես վարում, դու կարող ես միայն ստորագրել այն, ինչ տալիս են: Սա ողբերգություն է, բայց այդպիսին է իրականությունը: Ադրբեջանի նախագահն այսօր ցանկանում է ամեն ինչ ստանալ: Այս բարդ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հասնել իշխանափոխության եւ փորձել համաձայնության գալ Մոսկվայի ու Բաքվի հետ: Անհրաժեշտ է հասնել երկարաժամկետ խաղաղության եւ այդ ընթացքում խաղը փոխել զրոյական գումարից Վստահ եմ, որ երբ իշխանության գան նոր ուժեր, ապա ավելի հեշտ կլինի բարենպաստ մթնոլորտի ստեղծումը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա, Հակոբյանի խոսքով, այն պետք է լուծել Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, ինչպես նաեւ միջազգային կառույցների միջոցով:




























