Տվյալ համաձայնագրի վավերացումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ անդամ երկրներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ «ԵԱՏՄ անդամ պետություններում ծխախոտային արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը ճանաչում է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության անձեռնմխելիության իրավունքը՝ ինքնուրույն որոշել ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակն ու սեփական հարկային քաղաքականությունը վարել այդ արտադրանքների նկատմամբ իր տարածքում: «Տվյալ համաձայնագիրը նպատակ ունի համապատասխան պայմաններ ստեղծել ԵԱՏՄ շրջանակում ծխախոտի շուկայի գործունեության համար եւ ապահովել մրցակցությունը այդ արտադրանքների արտադրության ոլորտում»,-ասաց Պողոսյանը: