Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում կազմակերպված մի մամուլի ասուլիսի ժամանակ հանդիմանել է իրեն անգլերենով հարց տվող թուրք լրագրողին։

Թուրքական Ensonhaber-ի փոխանցմամբ՝  երբ թուրքական հեռուստաընկերություններից մեկի թղթակիցը անգլերենով հարց է ուղղել Իրանի նախագահին, վերջինս հետեւյալ կերպ է արձագանքել. «Թուրքերեն խոսիր, ես էլ կհասկանամ, այստեղ գտնվող մյուսներն էլ։ Թուրքիայից ես եկել, անգլերեն ես խոսում»։  Այնուհետ Ահմադինեժադը պատասխանել է թուրք լրագրողի հարցին եւ թուրքերենով շնորհակալություն հայտնել։

Իրանի նախագահը նախորդ տարի Ստամբուլում մի մամուլի ասուլիսի ժամանակ թարգմանիչի հետ կապված խնդրի պատճառով եւս ստիպված է եղել մի որոշ ժամանակ թուրքերեն խոսել։