Բրիտանիայի խորհրդարանի անդամին կասկածում են սեքսուալ ոտնձգության մեջ:
Պահպանողական կուսակցությունը ներկայացնող 46-ամյա Էնդրյու Բիրջեն կալանավորվել է հունիսի 9-ին` 29-ամյա կնոջ դեմ սեռական ոտնձգություն կատարելու համար: Միջադեպն, ըստ նրա, տեղի է ունեցել հունիսի 9-ի առավոտյան: Մանրամասները չեն ներկայացվում, գրում է Lenta.ru-ն:
Բրիջեն գրավով ազատ է արձակվել, պայմանով, որ հուլիսի կեսին կայցելի ոստիկանության բաժին:
Պահպանողականների ներկայացուցիչները հրաժարվել են այս հարցով որեւէ մեկնաբանություն տալ մինչեւ տեղի ունեցածի հանգամանքների պարզումը:
Միաժամանակ Բրիջենի ընտրական օկրուգի` Հյուսիս-արեւմտյան Լեյչեսթերշիրի նախագահը հայտարարել է, որ Բրիջենը միշտ էլ հայտնի է եղել որպես «լավ մարդ բոլոր հարաբերություններում» եւ մեծ ժողովրդականություն է վայելել իր շրջապատում:
Էնդրյուն ամուսնացած է, ունի 2 երեխա:




























