ՆԱՏՕ-ի ու դաշնակիցների ավիացիան ռմբահարել է Լիբիայի Զուբարահ քաղաքի (մայրաքաղաք Տրիպոլիից հեռու է 120 կմ) զինվորական եւ քաղաքացիական օբյեկտները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիբիայի պետական հեռուստատեսությունը: Զոհերի եւ ավերածություններին մասին դեռ չի հաղորդվում, գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել իր բունկերի մոտ, որպեսզի մահանան որպես «մարտիրոս»: