ԱՄՆ-ում դատարանը Չիկագոյի գործարար Տահավուրա Ռանային, ով ծնունդով Պակիստանից է, մեղավոր է ճանաչել 2008-ին Մումբայի վրա հարձակում գործած իսլամիստներին աջակցելու, ինչպես նաեւ դանիական թերթի վրա հարձակումը կազմակերպելուն մասնակից լինելու մեջ: Հիշեցնենք, որ դանիական թերթը 2005-ին տպագրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Այդուհանդերձ, դատարանը Ռանայի վրայից հանել է մեղադրանքի այն կետերը, որտեղ խոսք է գնում Մումբայի քաղաքում իսլամիստների ծրագրած հարձակմանն ուղղակի մասնակցության մասին, գրում է Gazeta.ru-ն:
Պակիստանի բանակի նախկին բժիշկ, 50-ամյա Ռանային, ով Կանադայի քաղաքացի է, սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում: Դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ գրոհայինների կողմից Մումբայի քաղաքում Տաջ Մահալ հյուրանոցի վրա հարձակման ժամանակ մահացել էր 172 մարդ:




























