ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը Լիբիայի վերաբերյալ թույլ է տալիս հարվածներ հասցնել անմիջականորեն Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին: Այդ մասին CNN-ին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ:
Սա Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչի նմանօրինակ առաջին հայտարարությունն է: Մինչ այդ, Լիբիայում ռազմական գործողություններում մասնակցող երկրները պնդում էին, թե իրենց ավիացիայի թիրախը կոնկրետ մարդիկ չեն, այլ ռազմական օբյեկտները: Նշենք, որ ըստ մարտի 17-ի բանաձեւի միջազգային հանրությունը կարող է «բոլոր անհրաժեշտ միջոցները» ձեռնարկել Լիբիայի բնակչության պաշտպանությունն ապահովելու համար:
ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումից հետո սկսվեցին գնդակոծումները եւ պարբերաբար իրականացվում են Տրիպոլիի եւ կոնկրետ Քադաֆիի նստավայրի վրա:




























